Լրահոս

17.06.2009 14:29


Գագիկ Բեգլարյանն այցելել է Արաբկիրի վարչակազմի նստավայր

Այսօր հրապարակվել է Երևանի քաղաքապետի որոշումը՝ վարչական տարածքների  ղեկավարների նշանակման մասին։ «7 օր»-ն արդեն նկատել էր, որ Արաբկիրի նախկին համայնքապետ Ալբերտ Երիցյանն իր մյուս գործընկերների պես չի նշանակվել վարչաշրջանի ղեկավար։ Մեր տեղեկություններով Ալբերտ Երիցյանն այսօր կեսօրից եկել է Արաբկիրի վարչաշրջանի ղեկավարի նստավայր և մասնակցել է աշխատակազմի հետ կարճատև խորհրդակցության։

Ինչպես տեղեկացնում է «7 օր»-ի աշխատակիցը, Արաբկիրի վարչակազմի նստավայրում է նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը