Լրահոս

13.12.2012 11:59


Սիրիացի ապստամբները սպառնացել են Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատներին, ինչպես նաև Իրանի քաղաքացիներին

Սիրիացի ապստամբները սպառնացել են Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատներին, ինչպես նաև Իրանի քաղաքացիներին

Սիրիացի ապստամբները սպառնացել են Ռուսաստանի և Ուկրաինայի դեսպանատներին, որ այդ երկրների, ինչպես նաև Իրանի քաղաքացիները «կդառնան գրոհայինների թիրախն ու զոհը»։ Ոկրաինայի քաղաքացի Անխար Կոչնևային առևանգած սիրացի գրոհայինների ձայնագրված տեսաուղերձը հանրայնացրել է «Ուկրաինա» հեռուստաալիքը։

Դրանում մասնավորապես ասված է. «Ռուսաստանի, Ուկրաինայի դեսպանատները, այդ երկրների քաղաքացիները, ինչպես նաև իրանցիները այսուհետ լինելու են մեր բոլոր ուժերի թիրախը։ Մենք կոչ են անում՝ ռուսին, ուկրաինացուն, պարսիկին կենդանի բաց բաց չթողնել Սիրիայից»։

Այս խորագրի վերջին նյութերը