Լրահոս

13.12.2012 11:19


Վարդգես Գասպարի. «Իմ ակցիան ոչ թե «բողոք է ընդդեմ», այլ աջակցություն հանդուրժողականությանը»

Վարդգես Գասպարի. «Իմ ակցիան ոչ թե «բողոք է ընդդեմ», այլ աջակցություն հանդուրժողականությանը»
Դեկտեմբերի 12–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել էր ՀԱԿ կենտրոնական գրասենյակի առջև։ Այնուհետև ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է այդ ակցիայի դրդապատճառը.

«Ի տեղեկություն հետաքրքրվողների հայտնում եմ.
1- իմ այսօրվա ակցիան նախատեսված չէի լրատվամիջոցների համար, թեեւ թաքցնելու բան էլ չկա: 
2 - Իմ ակցիան ոչ թե , այլ աջակցություն հանդուրժողականությանը:
3 - իմ ակցիայի հասցեատերը Կոնգրեսի անդամներն են ընդհանրապես, ոչ թե ղեկավար մարմինը: Պարզապես ղեկավար անձիք կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ հանդուրժողականության նպաստելու հարցում:
4 - Ինչպես նշեցի իմ ակցիայի հասցեատերը Կոնգրեսի անդամներն են, ուստի եւ իմ խոսքը նրանց հասցնելու համար , շատ ներեղություն, ոչ կոնգրեսականների աջակցության կարիքը չունեմ:

5 - Կողմնակի հետաքրքրասեր մարդիկ, ովքեր ցանկանում են` կարող են առիթը բաց չթողնել հեգնելու, զվարճանալու եւ Կոնգրեսի այլ անձանց փնովելու համար, բայց դա թող աջակցություն ինձ կամ իմ ակցիային չհամարեն: Առավել եւս Լ. Զուրաբյանի հասցեին հնչող վիրավորանքները ինձ համար նունքան ցավալի են, որքան օրինակ Պ. Մակեյանի հասցեին հնչող անպարկեշտ արտահայտությունները:
6 - Ինձ աջակցություն ցույց տալու ցանկություն ունեցող անձիք կարող են այն արտահայտել քաղաքացիական տարբեր ակցիաներին մասնակցելով, ինչը ես կընդունեմ անկեղծորեն:
7 - Իմ ամենամերձավոր անձիք հենց ՀԱԿ անդամներն են, ինձ ամենահոգեհարազատը` ՀԱԿ-ի հանրությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը