Իսրայելի վարչապետի գրասենյակն արձագանքել է հայկական եկեղեցու և գերեզմանոցի պղծման փաստին
«Ֆրանսպրես»–ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի գրասենյակը անդրադարձել է Երուսաղեմի հունական Սուրբ Խաչ եկեղեցու և հայկական գերեզմանոցի պղծման փաստին: Իսրայելի վարչապետի գրասենյակից տեղի ունեցածը զազրելի արարք են որակել: «Հրեական արժեքները, որոնցով մենք դաստիարակվել ենք և որոնցով դաստիարակում ենք մեր երեխաներին, խստորեն դատապարտում են նման քայլերը: Պաշտամունքի ազատությունն Իսրայելի բոլոր կրոնների համար պահպանվելու է, իսկ նման հանցագործություններ կատարած անբարո մարդկանց նկատմամբ կիրառվելու են իրավական պատժամիջոցներ»,–ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի ոստիկանության մամլո խոսնակ Լուբա Սամրին հայտնել էր, որ վանդալները ներկով խզբզել և գրառումներ են կատարել Երուսաղեմի հայկական գերեզմանատան մուտքի դարպասին՝ Քրիստոսի պատկերի վրա: Նույն կերպ անարգվել է նաև հունական Սուրբ Խաչ եկեղեցին: Անհայտ անձինք վանքի պատերի վրա հակաքրիստոնեական մի քանի գրություններ են գրել եբրայերենով, ինչպես օրինակ՝ «Մահ քրիստոնեությանը» Ենթադրվում է, որ կատարվածի պատասխանատուները աջ ծայրահեղականներն են: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել բարբարոսության փաստով: