Բնակարան ստանալու իրավունքից զրկված անօթևան ընտանիքներն անելանելի վիճակում են
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակարանների բաշխման հանձնաժողովի կողմից ընթացիկ տարում մերժված և բնակարաններ ստանալու իրավունքից զրկված 400-ի հասնող ընտանիքները, որոնք համալրելու են բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա գյումրեցի 3500 ընտանիքների շարքերը, նույնպես հայտնվել են անելանելի վիճակում: Նրանցից շատերն ապրում են այնպիսի ժամանակավոր կացարաններում և վագոն-տնակներում, որոնք վաղուց շարքից դուրս են եկել և դարձել բնակության համար ոչ պիտանի: «Շիրակ կենտրոնի» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակարանային իրավունքից զրկվածներից առավել ծանր է միայնակ կանանց և բազմանդամ ընտանիքների վիճակը:

Շիրակ ՀԿ