Լրահոս

13.12.2012 10:49


Երեխայի մահվան պատճառով ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Երեխայի մահվան պատճառով ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Մոսկվա–Խաբարովսկ չվերթն իրականացնող «Boeing 777» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկում՝ սրահում 5-ամյա երեխայի մահվան պատճառով։

Նախնական տվյալներով՝ թռիչքի ժամանակ կտրուկ վատացել է երեխայի ինքնազգացողությունը։ «Փոքրիկի վիճակը այնքան է վատացել, որ ինքնաթիռի հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում։ Ու չնայած ձեռնարկված բոլոր ջանքերին, ինքնաթիռին հասած բժիշկները արձանագրել են երեխայի մահը»,–ասել է ինքնաթիռի անձնակազմի աշխատակիցը։

Այս խորագրի վերջին նյութերը