Լրահոս

13.12.2012 09:31


«Մատաղիսի» գործով պահանջագիր Սերժ Սարգսյանին

«Մատաղիսի» գործով պահանջագիր Սերժ Սարգսյանին

Սերժ Սարգսյանին

Հայ հասարակությունից

Պահանջագիր

2007 թվականի հունվարի 19-ին  Դուք՝ որպես  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, բացասական  վերաբերմունք հայտնեցիք Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության գործի վերաբերյալ, որի շրջանակներում մեղադրվել եւ ցմահ ազատազրկման էին դատապարտվել երեք անմեղ երիտասարդներ:

Հասարակության հետևողական պայքարի արդյունքում 2006 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանը, բեկանելով ցմահ ազատազրկման դատավճիռը, նրանց անհապաղ ազատ արձակելու որոշում էր կայացրել: 

Այսօր եկել ենք հիշեցնելու 2007 թվականի հունվարի 19-ին՝ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար արտահայտած Ձեր խոսքերը, որոնք մեջբերում ենք.  «Իմ վերաբերմունքը, իհարկե, բացասական է հետեւյալ առումով, որ երկու ատյանի դատարաններ դատապարտել են այդ տղաներին՝ մեր զինվորներին, իսկ մի ատյանը արդարացրել է կամ գործը վերադարձրել է լրացուցիչ քննության: Ինձ մոտ՝ որպես պաշտպանության նախարարի, հարց է առաջանում՝ ո՞ր ատյանն է ճիշտ գործել եւ ո՞ր ատյանը՝ սխալ»: «Արդար կլինի, որ կամ առաջին եւ երկրորդ ատյանի դատավորները պատժվեն, ովքեր սխալ որոշում են կայացրել, եւ խրախուսվի երրորդ ատյանի՝ վճռաբեկի դատավորը, կամ՝ հակառակը»: «Առաջին ատյանը 15 տարի է տվել, երկրորդ ատյանը՝ ցմահ, այսինքն՝ շատ վստահ է եղել, որ գործը շատ օբյեկտիվ է քննվել, իսկ հաջորդ ատյանը՝ հակառակը: ...Այնպես որ, ես այստեղ պահանջատեր կողմ եմ եւ պետք է հետամուտ լինեմ, որ իրադրությունը պարզվի»:
Մատաղիսի գործը, որը 9 տարի շարունակ պտտվում է  Հայաստանի դատական ատյաններում եւ արդեն վարույթ է ընդունվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից,  վառ ապացույցն է այն հանգամանքի, որ Հայաստանի Հանրապետությունում գրեթե չի գործում դատական համակարգը, և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները հիմնականում գործում են օրենքից դուրս:

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը միևնույն ժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է  և   հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հայ հասարակությունը ցանկանում է պարզել.

Ո՞րն է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը «Մատաղիսի» գործով, նա ո՞ր կողմից  է պահանջատեր՝ անմեղ  երեք երիտասարդների և երկու սպանված շարքային զինծառայողների՞, թե՞ սպանություն կատարողների և սպանությունը կոծկողների՝ հանցագործ սպաների, դատախազների, քննիչների և դատավորների:

Այս խորագրի վերջին նյութերը