«Մատաղիսի» գործով բողոքի ակցիա նախագահական նստավայրի դիմաց
Դեկտեմբերի 12-ին «Մատաղիսի» գործով արդարադատության պահանջով բողոքի ակցիա տեղի ունեցավ նախագահական նստավայրի դիմաց: Ակցիային մասնակցում էին սպանված Հովսեփ Մկրտումյանի մայրը, մեղադրյալները և նրանց ընտանիքների անդամները, Բանակն իրականում և այլ քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներ, ինչպես նաև սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի նախկին փաստաբան՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ակցիայի մասնակիցներն իրենց հասարակական պահանջը ներկայացրեցին այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարար հանդիսացող Սերժ Սարգսյանին, որը 2007թ. հունվարի 19-ին հայտարարել է, որ ինքը պահանջատեր է, որպեսզի իրականությունը բացահայտվի:
Սերժ Սարգսյանի պահանջատեր լինելն այժմ առավել քան հրատապ է քանի որ ուրբաթ օրը՝ 2012 թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հաջորդ նիստը, որի ընթացքում տուժող Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը կներկայացնի իր դիրքորոշումը, որից հետո պաշտպանական կողմը հանդես կգա ճառով և վերջին խոսքով:
Ակցիայի մասնակիցները պահանյագրի մեկ օրինակը ներկայացրեցին ՀՀ նախագահի նստավայրի գրասենյակ, որտեղ հայտնեցին որ պատասխանը կտրամադրվի 5 օրվա ընդացքում:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդեն շուրջ 4 տարի կրկին քննում է Մատաղիսի զորամասում 2003թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին: Մեղադրանքի հիմքում դրված է միայն Ռազմիկ Սարգսյանի կեղծ ինքնախոստովանական ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների և բռնության միջոցով, ինչի մասին բազմիցս հայտարարել են մեղադրյալները: Թեև Վճռաբեկ դատարանի որոշմամբ իրականացված նոր նախաքննությունը որևէ նոր փաստական ապացույցներ ի հայտ չի բերել, այնուամենայնիվ դատախազություն կրկին մեղադրանք է ներկայացրել նույն երիտասարդներին՝ այսպիսով անտեսելով և վճռաբեկ դատարանի որոշումը և խոշտանգումների միջոցով ձեռք բերված կեղծ ապացույցների մասին բազմաթիվ բողոքները:
2012թ. դեկտեմբերին մեղադրող կողմը փոխել է մեղադրանքը դիտավորյալ սպանության փոխարեն (Հոդված 104) առաջադրել մեղադրանք անզգուշությամբ մահ պատճառելու համար (Հոդված 112):
«Մատաղիսի» գործով բողոքի ակցիա նախագահական նստավայրի դիմաց
Դեկտեմբերի 12-ին «Մատաղիսի» գործով արդարադատության պահանջով բողոքի ակցիա տեղի ունեցավ նախագահական նստավայրի դիմաց: Ակցիային մասնակցում էին սպանված Հովսեփ Մկրտումյանի մայրը, մեղադրյալները և նրանց ընտանիքների անդամները, Բանակն իրականում և այլ քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներ, ինչպես նաև սպանության մեջ մեղադրվող Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի նախկին փաստաբան՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ակցիայի մասնակիցներն իրենց հասարակական պահանջը ներկայացրեցին այդ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարար հանդիսացող Սերժ Սարգսյանին, որը 2007թ. հունվարի 19-ին հայտարարել է, որ ինքը պահանջատեր է, որպեսզի իրականությունը բացահայտվի:
Սերժ Սարգսյանի պահանջատեր լինելն այժմ առավել քան հրատապ է քանի որ ուրբաթ օրը՝ 2012 թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հաջորդ նիստը, որի ընթացքում տուժող Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը կներկայացնի իր դիրքորոշումը, որից հետո պաշտպանական կողմը հանդես կգա ճառով և վերջին խոսքով:
Ակցիայի մասնակիցները պահանյագրի մեկ օրինակը ներկայացրեցին ՀՀ նախագահի նստավայրի գրասենյակ, որտեղ հայտնեցին որ պատասխանը կտրամադրվի 5 օրվա ընդացքում:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդեն շուրջ 4 տարի կրկին քննում է Մատաղիսի զորամասում 2003թ. զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որում մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայողներ Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին: Մեղադրանքի հիմքում դրված է միայն Ռազմիկ Սարգսյանի կեղծ ինքնախոստովանական ցուցմունքը, որը կորզվել է խոշտանգումների և բռնության միջոցով, ինչի մասին բազմիցս հայտարարել են մեղադրյալները:
Թեև Վճռաբեկ դատարանի որոշմամբ իրականացված նոր նախաքննությունը որևէ նոր փաստական ապացույցներ ի հայտ չի բերել, այնուամենայնիվ դատախազություն կրկին մեղադրանք է ներկայացրել նույն երիտասարդներին՝ այսպիսով անտեսելով և վճռաբեկ դատարանի որոշումը և խոշտանգումների միջոցով ձեռք բերված կեղծ ապացույցների մասին բազմաթիվ բողոքները: