Մերկ «ՖԵՄԵՆ»–ներին ձերբակալել են Գերագույն ռադայի մուտքի մոտ
Աղմուկ հանած «ՖԵՄԵՆ» հայտնի շարժումը փորձել է ներխուժել Ուկրաինայի խորհրդարան՝ Գերագույն ռադա, նախքան կսկսվեր յոթերորդ գումարման Ռադայի առաջին նիստը։
Աղջիկներից մի քանիսին բռնել են Գերագույն ռադայի կենտրոնական մուտքի մոտ և տարել ոստիկանության բաժին: Որոշ տվյալներով՝ ակտիվիստները փորձել են խորհրդարան ներխուժել զանգվածային լրատվամիջոցների համար նախատեսված մուտքով:
Այդ խուլիգանական արարքից հետո խորհրդարանի անվտանգության ծառայությունը փակել է շենքի բոլոր մուտքերը: Մոտ 10 րոպե պատգամավորներ Սերգեյ Կիվալովը, Վասիլի Պետևկան և Պավել Բալոգը չեն կարողացել մտնել Գերագույն Ռադա: Չի կարողացել մտնել նաև Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը:
«ՖԵՄԵՆ» շարժման մասնակիցներն իրենց գործողություններով հայտնի են ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Ռուսաստանում և Եվրամիության երկրներում: Բոլորովին վերջերս Փարիզում իրենք միջոցառում են անցկացրել՝ նվիրված միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքին: Այդ գործողությունները վրդովեցրել են կաթոլիկներին, որոնք հենց այնտեղ էլ բողոքի գործողություններն են անցկացրել հենց այդ օրենքի դեմ: Ավելի վաղ Կիևում «ՖԵՄԵՆ» –ները խաչերը սղոցել են ի նշան համերաշխության «Փուսի Ռիոթ» խմբի հետ:
Իրենց բոլոր գործողությունները «ՖԵՄԵՆ»–ները կատարում են մինչև գոտկատեղը մերկ վիճակում: