Լրահոս

12.12.2012 16:27


ԻԱԿ-ը կստանա տեղեկատվություն և փոխհատուցում

ԻԱԿ-ը կստանա տեղեկատվություն և փոխհատուցում

ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով “Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկը պարտավորվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին տրամադրել պարգևավճարների մասին պահանջած ողջ տեղեկատվությունը և փոխհատուցել դատական ծախսերը՝ պետտուրքը և փաստաբանին վճարված ծախսերը 63.500 ՀՀ դրամի չափով: Այսպիսով, տեղեկատվության ազատության
դատական պրակտիկան համալրվեց ևս մեկ դրական նախադեպով:

Այս խորագրի վերջին նյութերը