Լրահոս

17.06.2009 13:36


ՍԻՄ նախագահը մեղադրում է Լևոն Տեր–Պետրոսյանին

«Սահմանադրական Իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը «Հայելի» ակումբում հայտարարել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանին պետք մեղադրանք առաջադրվի, որովհետև «եթե մեղադրվում են միջին օղակի մարդիկ, ապա պետք է մեղադրվի նաև ղեկավարը»։

«Մենք դեռ 98–ին էինք ասում, որ նրան մեղադրանք պետք է առաջադրվի ժողովրդի հանդեպ կատարած հանցանքների համար»,– ասել է Հ. Բաբուխանյանը։

Պատասխանելով լրագրողի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ հարցին՝ Հ. Բաբուխանյանն ասել է, որ նա վտանգավոր է հասարակության համար և «Որքան երկար նրան պահեն կալանքի տակ, այնքան լավ»։

Այս խորագրի վերջին նյութերը