Լրահոս

12.12.2012 15:21


Սահակաշվիլիի կուսակցությունը բնակիչները հուղարկավորել են լողավազանի փոսում

Սահակաշվիլիի կուսակցությունը բնակիչները հուղարկավորել են լողավազանի փոսում

Վրաստանի Գուրիա մարզում հողին են հանձնել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը։ Թափորն այն թաղել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Սահակաշվիլու կուսակցության կողմից լողավազանի համար փորված փոսում։ Ընտրություններում կրած պարտությունից հետո դրա կառուցումն այդպես էլ ավարտին չէր հասվել։ Գերեզմանաքարի վրա բնակիչները փորագրել են «Ազգային շարժում- 2003-2012»։ Որպես նկար էլ գրել են ընտրություններում Սահակաշվիլիի կուսակցության ընտրաթերթիկի համարը՝ 5։ Սրանից առաց էլ Գուրիա մարզի բնակիչները աղբամանների վրա փակցրել էին Սահակաշվիլիի լուսանկարները։

Այս խորագրի վերջին նյութերը