Միջազգային հանրությանը ներկայացվել է հայ երիտասարդների արվեստը
Սույն թվականի նոյեմբերի 26-ին և 27-ին Բրյուսելում անց է կացվել «Արևելյան գործընկերության օրեր» համաժողովը, որի նպատակն էր Արևելյան գործընկերության հարթության վրա մշակութային քննարկումների նախաձեռնությունը: Վերոնշյալ համաժողովի ընթացքում մի ամբողջ օր` վերնագրված «Ապագայի նվագախմբեր` ապագայի հասարակություն. ինչպես են 21-րդ դարի երիտասարդական նվագախմբերը նպաստում սոցիալական և մշակութային դրական փոփոխությունների իրականացմանը», տրամադրվեց երիտասարդական նվագախմբերի ներկայացմանը, դրանց արդի խնդիրների քննարկմանը:
Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը: Ունենալով ընդամենը 7 տարվա պատմություն` «պետական» կարգավիճակի արժանացած երիտասարդական նվագախումբը մեծ հետաքրքրություն է առաջացրել կազմակերպիչների շրջանակում, ինչը և հիմք է հանդիսացել հատուկ հրավերի համար: Որոշման կայացման վրա մեծապես ազդել են նվագախմբի պրոֆեսիոնալ աճի արագ տեմպերը և, հիրավի, կարճ ժամանակահատվածում ձեռք բերած նշանակալի նվաճումները:
Եվրապառլամենտի նախագահ Եժի Բուզեկի, I, Culture երաժշտական նախագծի գեղարվեստական ղեկավար Մարկուս Մարշալի և այլ նշանավոր անձանց ներկայությամբ Սերգեյ Սմբատյանը Եվրախորհրդարանի ամբիոնից հանդես եկավ ելույթով, որի ընթացքում ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, ինչպես նաև ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբի հետ համատեղ իրականացված աշխատանքները: Ներկայացվեցին դրանց ստեղծման և զարգացման պատմությունը, գործունեությունն ու հիմնական նպատակները:
Դիրիժորը կիսվեց նաև տարբեր երկրների երաժիշտների հետ աշխատանքային իր փորձի մասին, քննարկվեց միջմշակութային երկխոսության, հաղորդակցության և փախանակման կարևորությունը: Ս. Սմբատյանը լսարանի առանձնահատուկ ուշադրությունը սևեռեց նվագախմբի աշխատանքային սկզբունքների, մշակութային ոլորտում ժամանակակից հաղորդակցության միջոցների կիրառման կարևորության, երիտասարդ ունկնդրին դեպի դասական արվեստն ուղղորդելու նվագախմբի մշակած ռազմավարության վրա:
Այսպիսով, մեկ անգամ ևս հայ երիտասարդների արվեստը հավուր պատշաճի ներկայացվեց միջազգային հարթակում` ապացուցելով, որ մենք նույնպես կարող ենք աշխարհին հրամցնել բարձրակարգ կատարողական արվեստ և վստահաբար մրցել մշակութային գերտերությունների հետ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին