Աշխարհ

12.12.2012 10:51


Վրաստանը մերժել է Լուկաշենկոյի առաջարկը

Վրաստանը մերժել է Լուկաշենկոյի առաջարկը

Ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե պատրաստ է ծնկի իջնել Վրաստանի առաջ և խնդրել, որ նա վերադառնա ԱՊՀ կազմ։ Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Պանջիկիձեն ասել է. «Վրաստանն ընտրել է իր արտաքին քաղաքական ուղղությունը և մտադիր չէ վերադառնալ ԱՊՀ կազմ։ Մենք շատ երախտապարտ ենք նախագահ Լուկաշենկոյին վրացական գրավյալ տարածքները չճանաչելու դիրքորոշման համար, սակայն  ԱՊՀ կազմ վերադառնալու մասին նրա առաջարկը չենք կարող ընդունել»։

Այս խորագրի վերջին նյութերը