Լրահոս

17.06.2009 12:48


Երևանի վարչական շրջանների ղեկավարներին նշանակել է Գագիկ Բեգլարյանը

Երևանի վարչական շրջանների ղեկավարներ նշանակվել են հիմնականում նախկին համայնքապետերը։ բացառություն են կազմել միայն Ավան և Կենտրոն համայնքները, որոնց համայնքապետերը համապատասխանաբար փոխքաղաքապետ և քաղաքապետ են դարձել։ Սակայն մի բացառություն էլ կա. Արաբկիր համայնքի ղեկավար Ալբերտ Երիցյանն իր մյուս գործընկերների պես չի նշանակվել վարչական շրջանի ղեկավար։ Պատճառների մասին «7 օր»–ը փորձել է մեկնաբանություններ ստանալ Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անժելա Մարտիրոսյանն ասել է միայն, որ օրենքի համաձայն դա քաղաքապետի լիազորություն է և ինքն է որոշում կայացնում։

 

Այս խորագրի վերջին նյութերը