Լրահոս

11.12.2012 23:26


ՀԱԿ–ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության հավատարմատարի հետ

ՀԱԿ–ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության հավատարմատարի հետ

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումներին, ինչպես նաև նոր ձևավորված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում անկախ դատական իշխանության ձևավորման, մենաշնորհների վերացման, ինչպես նաև ընտրական օրենսգրքի վերափոխման խնդիրներին:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը