Լրահոս

11.12.2012 18:17


Լուկաշենկոն Վրաստանին ԱՊՀ վերադարձնելու համար պատրաստ է ծնկի իջնել

Լուկաշենկոն Վրաստանին ԱՊՀ վերադարձնելու համար պատրաստ է ծնկի իջնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հնարավոր ջանք կգործադրի Վրաստանին ԱՊՀ վերադարձնելու համար և հանուն դրա պատրաստ է Վրաստանի ղեկավարության առջև ծնկի իջնել:

«Ահա մենք հունվարի 1-ից նախագահելու ենք ԱՊՀ-ում, մենք ձեզ սպասում են: Ես կգամ ձեզ մոտ և ծնկի կիջնեմ ձեր առջև, միայն՝ ոչ հրապարակայնորեն: Դե, եթե ցանկանում եք, որ դա հրապարակայնորեն լինի, ապա առաջին քայլով ես ձեզ կխնդրեմ վերադառնալ ԱՊՀ»,–ասել է Լուկաշենկոն  երեքշաբթի Մինսկում ԱՊՀ երկրների  Գլխավոր խմբագիրների ակումբի  հետ հանդիպման ժամանակ:

Բելառուսի նախագահը նշել է, որ Ռուսաստանը կողջունի Վրաստանի վերադարձը ԱՊՀ կազմ . «Հարկավոր է վերադառնալ, և այնտեղ մենք կգտնենք բոլոր հարցերի պատասխանները: Եթե, իհարկե, Վրաստանի քաղաքական գործիչները  դա ցանկանան»,-նշել է Լուկաշենկոն:

Այս խորագրի վերջին նյութերը