Լրահոս

19.01.2011 15:03


Գյուղատնտեսության նախարարը հայտարարել է, թե խզել է իր կապը «Արտֆուդ» ընկերության հետ

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ նախարար նշանակվելուց հետո «Արտֆուդ» ընկերության հետ այլևս կապ չունի։

Հիշեցնենք, որ նա Հայաստանում գյուղատնտեսական հումքի խոշորագույն վերամշակողներից «Արտֆուդ» ընկերության համասեփականատերերից մեկն է և մինչ նախարարի պաշտոնին նշանակվելը եղել է ընկերության նախագահն ու գործադիր տնօրենը։

Այս խորագրի վերջին նյութերը