Լրահոս

11.12.2012 12:56


Ուգո Չավեսին մի քանի ամսվա կյա՞նք է մնացել

Ուգո Չավեսին մի քանի ամսվա կյա՞նք է մնացել

Ամերիկաբնակ բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին մի քանի ամսվա կյանք է մնացել. «Նախագահին երկու կամ երեք ամսվա կյանք է մնացել, ցավոք ճակատագրական հանգուցալուծումը տեղի կունենա ապրիլին», հայտարարել է Մարկինը` վկայակոչելով Չավեսին բուժող բժիշկներից ստացած իր տեղեկությունները։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Չավեսը հերթական անգամ ժամանել է Կուբա։ Արևմտյան լրատվամիջոցների ներկայացմամբ՝ դա կապված է նրա հիվանդության սրման հետ: Նշվում է, որ Վենեսուելայի նախագահին կրկին վիրահատելու են։ Եվ եթե անգամ վիրահատությունը բարեհաջող անցնի, այնուհանդերձ, հետագա 72 ժամերի ընթացքում հնարավոր է բարդացում լինի:

Չավեսը Կուբա կատարած առաջին այցելության նախօրեին հատուկ տեսաուղերձով դիմել էր երկրի քաղաքացիներին` հորդորելով իր մահվան դեպքում քվեարկել Վենեսուելայի փոխնախագահ, երկրի ԱԳՆ նախագահ Նիկոլաս Մադուրոյի օգտին։

Այս խորագրի վերջին նյութերը