ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված դասական համերգ ԱՄՆ-ում
Դեկտեմբերի 9-ին Բոստոնի հայ համայնքը կազմակերպել էր դասական համերգ` նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը ՀՀ անդամակցության 20-ամյա հոբելյանին:
Սուրբ Երրորդություն տաճարում մատուցված դասական հոգեւոր համերգին ներկա շուրջհազար ունկնդիրներին մատուցվեց հայ, ամերիկացի եւ եվրոպացի հանրահայտ հեղինակների ստեղծագործությունները: Համերգին ելույթ ունեցան Բոստոնի օպերայի, սինֆոնիկ նվագախմբի եւ Նյու Յորքի Մետորպոլիտեն օպերայի մեներգիչները, «Երեւան» երգչախումբը եւ նվագախումբը` ամերիկաբնակ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ:
Համերգի վերջում ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ,դեսպան Կարեն Նազարյանը` ընդգծելով, որ երկրի անկախության ամրապնդման ճանապարհի կարեւոր հանգրվաններից էր անդամակցությունը միջկառավարական ունեվերսալ այդ կազմակերպությանը 1992թ.: ՀՀ դեսպանը նաեւ նշեց, որ ՄԱԿ-ում ներգրավված աշխատանքիմիջոցով Հայաստանը շարունակաբար իր հանձնառությունն է դրսեւորում միջազգայինխաղաղության պահպանման ու ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության պաշտպանության ու խրախուսման հարցերում, մասնակցում սոցիալական, տնտեսական ուկայուն զարգացման հիմնահարցերի ու օրակարգերի քննարկմանն ու մշակմանը:
Դեսպան Նազարյանը արժեվորեց Հայաստանի ու Արցախի Հանրապետության անկախության զարգացման հարցում սփյուռքի դերակատարումը:

Տեղեկանք: ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի առթիվ 2012թ.-իընթացքում Հայաստանում եւ ԱՄՆ-ում տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ` ցուցահանդես ու գրքի շնորհանդես, դասախոսություններ, ընդունելություններ, համերգներ, որոնցսկիզբն ազդարարվեց Երեւանում մարտի 2-ին ԱԳՆ-ում տեղի ունեցած միջոցառումով: