Լրահոս

11.12.2012 11:30


Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ժամանակովր պաշտոնակատար

Հրաչյա Հովակիմյանը նշանակվել է «Խոսրովի անտառ»  պետական արգելոցի տնօրենի ժամանակովր պաշտոնակատար

ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը:

Նշանակումը կատարվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոց  ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով և Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:

 Հրաչյա Հովակիմյանը աշխատել է.

1992-1994թթ. Խոսրովի պետական արգելոցում որպես պահպանության գծով փոխտնօրեն

1994-2004թթ. Ղեկավար պաշտոններ ՙՀայանտառ՚ պետական ձեռնարկությունում

2004թ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ

2006-2007թթ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական

2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ

Հրաչյա Հովակիմյանը 1983-1988թթ սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել տնտեսագետի որակավորում:

Այս խորագրի վերջին նյութերը