Հովիկ Աբրահամյան. «Բարձր եմ գնահատում համաներում հայտարարելու մասին նախագահ Սարգսյանի մարդասիրական քայլը»
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ ՀովիկԱբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ ՋոնՊրեսկոտինևԺորժԿոլոմբիեին:
Հ.Աբրահամյանը տեղեկացրել է նրանց, որ ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանըդիմելէԱզգայինժողովևառաջարկելհայտարարելհամաներում: Հայաստանի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի մարդասիրական այդ քայլը և հայտնել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, որ ինքը ստորագրել է որոշում, ըստ որի ՀՀ նախագահի նախաձեռնությամբ՝ 2009թ. հունիսի 19-ի կեսօրին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Հ. Աբրահամյանը նաև հայտնել է համազեկուցողներ Պրեսկոտին և Կոլոմբիեին, որ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունն արդեն ուղարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով և ՀՀ կառավարություն, որոնք իրենց եզրակացությունը կներկայացնեն:
Հովիկ Աբրահամյան. «Բարձր եմ գնահատում համաներում հայտարարելու մասին նախագահ Սարգսյանի մարդասիրական քայլը»
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ժորժ Կոլոմբիեին:
Հ.Աբրահամյանը տեղեկացրել է նրանց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է Ազգային ժողով և առաջարկել հայտարարել համաներում: Հայաստանի խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի մարդասիրական այդ քայլը և հայտնել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, որ ինքը ստորագրել է որոշում, ըստ որի ՀՀ նախագահի նախաձեռնությամբ՝ 2009թ. հունիսի 19-ի կեսօրին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Հ. Աբրահամյանը նաև հայտնել է համազեկուցողներ Պրեսկոտին և Կոլոմբիեին, որ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունն արդեն ուղարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով և ՀՀ կառավարություն, որոնք իրենց եզրակացությունը կներկայացնեն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին վերաբերող մի շարք հարցեր: