Արմեն Աշոտյանի պատասխանը Լուսինե Բադալյանի նամակին
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի նամակին. Հարգելի տիկին Բադալյան:
Վերադարձա ընտանիք և տանն ընթերցեցի Ձեր բաց նամակը:
Նախ, շնորհակալ եմ բաց նամակի համար: Ձեր գրառման շուրջ ծավալված քննարկումները ապացույցն են այն բանի, որ դասագրքերի խնդիրը դեռևս արդիական է ու ցավոտ:
Ես ընդունում եմ Ձեր դժգոհությունը, թեպետ ավելի լավ կլիներ, եթե հստակ նշեիք` դասարան, առարկա, հեղինակ:
Եվ այսպես, ՀՀ դպրոցներում օգտագործվում է շուրջ 220 անուն գիրք, որոնիցից 15-20-ը, որ դառնում են քննադատության և քննարկումների առարկա: Այս տեղեկատվական նոթից հետո, թույլ տվեք անկեղծանալ, միաժամանակ, խնդրում եմ, պատրաստ եղեք ինձ հետ միասին կրել այս անկեղծության ռիսկերը:
Խորհրդային Միության ժամանակ ԲՈԼՈՐ դասագրքերը մշակվում էին հատուկ գիտահետազոտաական ինստիտուտներում, փորձարկվում հատուկ նորարարական դպրոցներում, ստանում Մոսկվայի համաձայնությունը և նոր դրվում շրջանառության մեջ:
Հիմա բացահայտեմ Ձեզ համար Պոլիշինելի գաղտնիքը` անկախ Հայաստանի պատմության մեջ մենք այդպես էլ չձևավորեցինք դասագրքաստեղծ ավանդույթներ:
Դասագրքերի զգալի մասը չափից ավելի գիտականացված է, ծանրաբեռնված դժվարամարս և հաճախ արհեստածին բառային նորաստեղծություններով:
Հայտարարվող մրցույթներին մասնակցում են միևնույն հեղինակները, նույն գրքերով:
Հավաստիացնում եմ Ձեզ, վերջին տարիներին չի եղել և ոչ մի լավ գիրք, որ չի անցել մրցույթը: Ընտրել ենք միշտ նրանից ինչ ունենք:
Դասագրքերի հեղինակները պատկառելի գիտանականներ են, պրոֆեսորներ, երբեմն նաև ակադեմիկոսներ, որոնց հեղինակության ուժը բավականին բարձր է:
Վերջին շրջանում գնում ենք նաև այլ ճանապարհով: Փորձում ենք Հայաստանում գործածել նաև արտերկրում ստեղծված լավագույն դասագրքերը մի շարք առարկաների գծով, ինչի համար, իդեպ, արժանանում ենք բուռն քննադատաությանը հայրենի գիտական վերնախավի կողմից:
Հավատացնում եմ Ձեզ, իմ նյարդերն էլ պարբերաբար չեն դիմանում, բայց դե, ինչպես Մարկ Թվենն էր ասում, ուժ եմ խնդրում, փոխելու այն ինչ կարող եմ. համբերություն` համակերպվելու նրա հետ, ինչ դեռ չեմ կարող փոխել, և իմաստություն` տարբերել առաջինը երկրորդից:
Հարգանքով`
Արմեն Աշոտյան
Հ.Գ. Կոչ մեր հարգելի գիտնակններին և հեղինակներին` մեր երեխաների համար գրեք ԼԱՎ գրքեր:
Հ.Գ.2. Ներողամտությունն եմ հայցում այն հեղինակների, որոնց դասագրքերին քննադատությունս չէր վերաբերում:
Արմեն Աշոտյանի պատասխանը Լուսինե Բադալյանի նամակին
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի նամակին.
Հարգելի տիկին Բադալյան: