Լուսինե Բադալյան. «Իմ նյարդերն էլ չեն դիմանում տարրական դասարանների դասագրքերին»
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը «Facebook»-ի իր էջում ԿԳ նախարար Ա. Աշոտյանին ուղված գրառում է թողնել, որում ասված է. «Պրն. նախարար Ա. Աշոտյան իմ նյարդերն էլ չեն դիմանում տարրական դասարանների դասագրքերին: Ամեն երեկո ծնողների զանգերն ու միասին գլուխ կոտրելն ինձ հիշեցնում է «Ինչ, Որտեղ, Երբ» խաղը: Եթե ի վիճակի չեք նորմալ դասագրքեր գրել, դուք չէ, այլ ԿԱԻ-ն, ապա վերադարձեք մեր ժամանակների Այբենարաններին, կամ փոփոխեք, այլապես խոստանում եմ ամեն դասը դնել համընդհանուր քննարկման, ու կտեսնեք` ինչ տպավորություն են թողնում Ձեր տեքստերն ու մեթոդները: Հ.Գ. Ձեր ժամանակակից հեղինակների անիմաստ բարբաջները փոխարինեք դասական հեղինակների գրվածքներով... մեր մթագնած ուղեղները դեռ այնքան չեն հասունացել, որ հասկանան, հետո երեխաներին բացատրեն սյուռեալիստական տեքստեր, առանց այն էլ կյանքը բարդ է, ավելի մի բարդացրեք այն... կանխավ շնորհակալ եմ. հարգանքներով` Լ. Բադալյան»:
Լուսինե Բադալյան. «Իմ նյարդերն էլ չեն դիմանում տարրական դասարանների դասագրքերին»
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը «Facebook»-ի իր էջում ԿԳ նախարար Ա. Աշոտյանին ուղված գրառում է թողնել, որում ասված է.
«Պրն. նախարար Ա. Աշոտյան իմ նյարդերն էլ չեն դիմանում տարրական դասարանների դասագրքերին: Ամեն երեկո ծնողների զանգերն ու միասին գլուխ կոտրելն ինձ հիշեցնում է «Ինչ, Որտեղ, Երբ» խաղը: Եթե ի վիճակի չեք նորմալ դասագրքեր գրել, դուք չէ, այլ ԿԱԻ-ն, ապա վերադարձեք մեր ժամանակների Այբենարաններին, կամ փոփոխեք, այլապես խոստանում եմ ամեն դասը դնել համընդհանուր քննարկման, ու կտեսնեք` ինչ տպավորություն են թողնում Ձեր տեքստերն ու մեթոդները:
Հ.Գ. Ձեր ժամանակակից հեղինակների անիմաստ բարբաջները փոխարինեք դասական հեղինակների գրվածքներով... մեր մթագնած ուղեղները դեռ այնքան չեն հասունացել, որ հասկանան, հետո երեխաներին բացատրեն սյուռեալիստական տեքստեր, առանց այն էլ կյանքը բարդ է, ավելի մի բարդացրեք այն...
կանխավ շնորհակալ եմ.
հարգանքներով` Լ. Բադալյան»: