Լրահոս

11.12.2012 09:28


Խորհրդարանական լսումներ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը  10:00-ին, Կոնգրես հյուրանոցում  տեղի կունենան խորհրդարանական լսումներ «Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» թեմայով:
Լուսմները կազմակերպում են Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի և գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ:
Լսումներին ելույթ կունենան ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաբլոյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Ս. Թադևոսյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Դավթյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավար Հենրիետ Արենսը:

Այս խորագրի վերջին նյութերը