Մոսկվայում վարորդներն արտասովոր գործողություն են անցկացրել «Նշիր տեսախցիկը» անվանմամբ: Դա կազմակերպել են մի խումբ նախաձեռնող վարորդներ, ովքեր դժգոհ էին, որ քաղաքի փողոցներում բացակայում են տեղեկատվական ցուցանակները, որոնք պետք է զգուշացնեին, որ խատումները լուսանկարվում և տեսագրվում են:
Այդ վարորդները ոչ թե տեսախցիկներին են դեմ, այլ դրանց մասին նախազգուշացնող ցուցանակների բացակայությանը։ Այդ հանգամանքը կարող է ավտովթարի պատճառ դառնալ, քանի որ վարորդները միայն վերջին պահին են նկատում այդ նշանը: Նախաձեռնողները այդ նախազգուշացնող նշանները տեղադրել են տեսախցիկից կես կիլոմետր առաջ` ելնելով օտարերկրյա փորձից, որտեղ դա պարտադիր պայման է:
Նոր տեղադրված նշանները, սակայն, դժվար թե մեկ շաբաթից ավելի կյանք ունենան։ Ինչպես մեկնաբանել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ճանապարհային երթևեկության վարչության պետի տեղակալ Վլադիմիր Կուզինը, գոյություն ունի նշանների ցանկ՝ հաստատված բոլոր ճանապարհների համար, և դրանք բոլորը պետք է համապատասխանեն պետական չափորոշիչների պահանջներին: Ըստ նրա՝ նախաձեռնողների կախած նշանները անօրինական են և ավելի կարճ ժամանակում կհանվեն, քան տեղադրվել էին:
Վարորդները տեսախցիկները տեսանելի են դարձրել