Լրահոս

10.12.2012 20:31


Դրամահավաք Աբու Դաբիում

Դրամահավաք Աբու Դաբիում

Դեկտեմբերի 6-ին Աբու Դաբիի «Yas Island Crowne Plaza» հյուրանոցում տեղի ունեցավ Աբու Դաբիի եւ Դուբայի ու Հյուսիսային էմիրությունների Ազգային վարչությունների կողմից կազմակերպված եւ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթ՝ սիրիահայության օժանդակության հիմնադրամին  աջակցելու նպատակով:

         Բացման խոսքով հանդես եկավ Աբու Դաբիի Ազգային վարչության ատենապետ Վարդգես Արզումանյանը:

         Միջոցառմանը ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ով անդրադարձ կատարեց Սիրիայի ու սիրիահայության խնդիրների նկատմամբ Հայաստանի ու հայ ժողովրդի դիրքորոշմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի իշխանությունների կողմից սիրիահայության աջակցությանն ուղղված ջանքերին: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը խիստ մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով եւ ցանկանում է այդ երկրում ստեղծված իրավիճակի շուտափույթ կայունացում ու խաղաղության վերահաստատում:

          Միջոցառման ժամանակ կատարված հանգանակության ողջ գումարը փոխանցվեց սիրիահայության օժանդակության հիմնադրամին:

Այս խորագրի վերջին նյութերը