Լրահոս

10.12.2012 15:23


Քլինթոն. «ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն Սիրիայի վերաբերյալ բանակցությունները»

Քլինթոն. «ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն Սիրիայի վերաբերյալ բանակցությունները»

ԱՄՆ  պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր երկրի և Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները մոտակա օրերին բանակցություններ կանցկացնեն Սիրիայի հակամարտության լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ: Երկու երկրներն էլ հակադիր տեսակետ ունեն Սիրիայի՝ տարուց ավելի ձգվող ճգնաժամի առնչությամբ, սակայն այս շաբաթ Քլիթոնն Իռլանդիայում անկացվող ԵԱՀԿ խորհրդակցությունների ժամանակ այս հարցը քննարկել է իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:  Ուրբաթ Քլինթոնը նշել է, որ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից որևէ առաջխաղացման հասնել չի հաջողվել, սակայն իրենք պայմանավորվել են ստեղծել նոր աշխատանքային խմբեր ավելի ցածր մակարդակի վրա ու համագործակցել ՄԱԿ-ի ուղարկած հատուկ ներկայացուցչի և ԱՊԼ-ի ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի ընդհանուր լուծումների որոնումներով:

«Թե՛ նախարար Լավրովը, և թե՛ ես մտադիր ենք լիովին աջակցել սիրիական հակամարտության բոլոր կողմերին քաղաքական անցման աշխատանքներին ներգրավելու գործում Բրահիմիի և նրա գործընկերների նոր ջանքերին»: Նրա խոսքերով` այդպիսի անցման արդյունքը պետք է դառնա «Միասնական դեմոկրատական Սիրիան», որտեղ հավասար կներկայացվեն  բոլոր էթնիկ և կրոնական խմբերը: Քլինթոնի խոսքերով՝ շատ կարևոր է, որ ցանկացած երկիր, որն ազդեցություն ունի Մերձավոր Արևելքի վրա, սիրիական հակամարտության լուծման հարցում վերանայի բոլոր հնարավոր մեթոդները, քանզի վերջին իրադարձություններն ավելի լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն Սիրիայի, այլ նաև հարևան երկրների համար: 

Այս խորագրի վերջին նյութերը