Լրահոս

17.06.2009 10:39


Կոսովո է մեկնում հայ խաղաղապահների հերթական զորախումբը

Ս.թ. հունիսի 16-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի մշտական տեղակայման վայրում տեղի է ունեցել հայ խաղաղապահների հերթական՝ 11-րդ հերթափոխի Կոսովո ճանապարհելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, բրիգադի անձնակազմն ու նրանց հարազատները:

Բարի ճանապարհ և խաղաղ ծառայություն մաղթելով մեկնող զորախմբի անձնակազմին՝ գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը նշել է, որ առաքելության մեկնող զինծառայողները մշտապես պետք է գիտակցեն, որ մեկնում են բարի գործ կատարելու, տեղի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու: ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հայ զինծառայողներին հավաստիացրել է, որ միջազգային խաղաղարար առաքելություն իրականացնելիս նրանք մշտապես գտնվելու են Հայաստանի Հանրապետության հոգածության ներքո:

 

Այս խորագրի վերջին նյութերը