Լրահոս

10.12.2012 12:50


ՄԻ պաշտպանն անդրադարձել է «Բելաջիոյի» դեպքին

ՄԻ պաշտպանն անդրադարձել է «Բելաջիոյի» դեպքին

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած դեպքին՝ մեղադրելով հասարակությանը։

–Անհավասար վերաբերմունքի համար մենք մեղադրում ենք պետական մարմիններին, բայց թույլ տվեք ես էլ նույն բանի համար մեղադրեմ մեր հասարակությանը: Ինձ համար Արմենի գործը, ում ծեծել էին, և որը ոստիկանությունը փորձում է լղոզել, նույնքան կարևոր է, որքան «Բելաջիոյի», «Հարսնաքարի» գործը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Բելաջիո» ռեստորանային համալիրի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկի և հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդի միջև, որի ժամանակ Նարեկի ընկերները հրազենով ոտքից վիրավորել են Խաչատուր Սուքիասյանի եղբորն ու Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի եղբորը։

Կարեն Անրդեասյանը խոսել է նաև ՀՀԿ–ի կողմից իրեն այդ ՄԻ պաշտպանի պաշտոնում առաջադրելու մասին և ընդգծել՝ շնորհակալ է ՀՀԿ–ականներից, որ ԱԺ–ում քվեարկել են իր թեկնածության օգտին, բայց ինքը նրանց պարտական չէ:

Պաշտպանը նաև հայտարարել է, որ չի հոգնել իր պարտականություններից, և եթե Ամանորին երազանք պահի, ապա կրկին կուզենա Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը