Լրահոս

10.12.2012 13:47


Դիակ` բռնության հետքերով. հանցագործությունը բացահայտվել է

Դիակ` բռնության հետքերով. հանցագործությունը բացահայտվել է

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում  ահազանգ է ստացվել, որ Ավանի Աճառյան թաղամասի 30 շենքի թիվ 37 բնակարանում դիակ կա:  
Մեկնած օպերատիվ խումբը նշված  բնակարանում հայտնաբերել է 1949թ. ծնված Շուրա  Աբրահամյանի դիակը` գլխի մասում բռնության հետքերով:
Ոստիկանության ծառայողները նույն օրը՝ ժամը 17։50-ին, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով Ավանի Աճառյան թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման են ենթարկել 1959թ. ծնված Ռոբերտ Մ.-ին: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 7-ին իր բնակարանում բութ առարկայով հարվածներ է հասցրել Շ. Աբրահամյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է: 
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը