Լրահոս

10.12.2012 13:24


Կլոր սեղան` Հայաստանում միջխորհրդարանական համագործակցության և դիվանագիտության վերաբերյալ

Կլոր սեղան` Հայաստանում միջխորհրդարանական համագործակցության և դիվանագիտության վերաբերյալ

2012թ. դեկտեմբերի 8-10-ը ք. Ծաղկաձորում տեղի ունեցավ միջխորհրդարանական համագործակցության և դիվանագիտության թեմայի շուրջը կլոր սեղան  քննարկում` կազմակերպված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ:

Միջոցառման մասնակից մոտ հիսուն խորհրդարանականներ բանավիճեցին խորհրդարանական դիվանագիտության դերի վերաբերյալ` ինչպես նաև մարտահրավերների մասին այնպիսի միջխորհրդարանական հիմնական մարմիննների հետ աշխատանքում, որոնց Հայաստաննանդամակցում է, ինչպիսիք են ԵԱՀԿ ԽՎԵվրոպայի խորհրդիԱՊՀՀԱՊԿ, «Եվրոնեստ»,ՍԾՏՀ (Սևծովան տնտեսական համագործակցության կազմակերպություն) ՆԱՏՕ խորհրդարանական  մարմինները: Միջոցառումն իրականացավ  Ազգային ժողովի արտաքինգործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Միջազգային և տեղական փորձագետները նորընտիր պատգամավորներին  ներկայացրեցին միջխորհրդարանական գործակցության և դիվանագիտության  լավագույն փորձը` նպատակ ունենալով հզորացնելու ՀՀ օրենսդիր մարմնի դերը երկրի դիվանագիտական աշխատանքներում:

 Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և Ազգային ժողովի արտաքին գործերի   մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

 Նախաձեռնությունը ԵԱՀԿ գրասենյակի` Հայաստանի խորհրդարանի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացնմանն ուղղված ծրագրի մաս է կազմում:

Այս խորագրի վերջին նյութերը