Լրահոս

10.12.2012 12:28


ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ

ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ

Յուրաքանչյուր ոք ունի լսելի լինելու և իր համայնքի համար կարևոր որոշումների ձևավորմանը մասնակցելու իրավունք: Այս իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և լիովին ներառված է միջազգային իրավունքում, հատկապես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հոդված 25-ում:

Անցած դարի ընթացքում մենք անհավատալի առաջընթաց ենք արձանագրել ներառման գործընթացում:

Այդուհանդերձ, դեռևս չափազանց մեծ թվով մարդիկ բախվում են չափազանց մեծ թվով խոչընդոտների: Կանայք քվեարկելու իրավունք ունեն գրեթե ամենուր, սակայն շարունակում են մեծապես թերներկայացված լինել խորհրդարաններում և խաղաղության հաստատման գործընթացներում, կառվարման բարձր պաշտոններում և կորպորատիվ խորհուրդներում, որոշումներ կայացնող այլ պաշտոններում: Բնիկ ժողովուրդները հաճախ բախվում ենխտրականության, ինչը նրանց զրկում է իրենց երաշխավորված իրավունքներից լիարժեքորեն օգտվելու հնարավորությունից կամ թույլ չի տալիս հաշվի առնել նրանց իրավիճակը: Կրոնական և ազգային փոքրամասնությունները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք կամ տարբերվող սեռական կողմնորոշում կամ քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ հաճախ խոչընդոտների են հանդիպում առանցքային հաստատություններում և գործընթացներում մասնակցություն ունենալու հարցում: Հաստատություններն ու հանրային բանավեճրը պետք է ներկայացնեն հասարակություններն իրենց ողջ բազմազանությամբ: 

Ավելի ընդհանուր, աշխարհի տարբեր մասերում մենք ականատես ենք եղել ժողովրդավարական կառավարման հարցում ձեռքբերումներին սպառնացող տագնապալի վտանգների: Որոշ երկրներում քաղաքացիական հասարակության խմբերը ենթարկվում են աճող ճնշումների և սահմանափակումների: Առաջ են քաշվել օրենքներ, որոնք թիրախում են հատկապես քաղաքացիական հասարակության կազմակրեպություններին՝ գրեթե անհնար դարձնելով նրանց գործունեությունը: Ժողովրդավարության առաջամարտիկները բախվել են նոր մարտահրավերների: Մեզ բոլորիս պետք է անհանգստացնի նմանօրինակ նահանջը:

Նույնիսկ այս առումով հաջողված  փորձ ունեցող հասարակություններում բարելավման տեղ կա: Ոչ մի երկիր հաջողության չի հասել այն հարցում, որ ապահովի իր բոլոր բնակիչների լիարժեքորեն մասնակցության հնարավորությունը հանրային կառավարման հարցերում, այդ թվում՝ պետական պաշտոնում ընտրվելու իրավունքը և պետական ծառայությունների հավասար հասանելիությունը: Նոր իրավունքների իրագործումը կամ անարդարացի օրենքներից հրաժարումը բոլոր դեպքերում չէ, որ բավարար է: Շատ հաճախ գործնականում խտրականությունը շարունակում է իր համառ ներկայությունը՝ ստեղծելով խոչընդոտներ և մտածելակերպեր, որոնք դժվար է հաղթահարել:

Քաղաքացիական հասարակության ակտիվ խմբերը դրական փոփոխությունների և ցանկացած պետության կենսունակության բանալին են, և Միավորված ազգերի կազմակերպությունը  կարևորում է մասնակցության իրավունքը ու դատապարտելի է համարում դրանք ճնշելուն ուղղված միջոցառումները: Այս է պատճառը, որ Մարդու իրավունքների այս օրը ՄԱԿ-ը կարևորում է մասնակցության իրավունքը և դրա հետ կապված իրավունքները, որոնք հնարավոր են դարձնում դրա իրագործումը՝ արտահայտման և կարծիք ունենալու ազատություն և խաղաղ հավաքների և միավորումներ կազմելու ազատություն: 

 Միջազգային իրավունքը հստակ է. անկախ այն բանից, թե դու ով ես կամ որտեղ ես ապրում, քո ձայնը կարևոր է: Այս օրը եկեք միավորվենք՝ պաշտպանելու քո ձայնը լսելի դարձնելու քո իրավունքը:

Այս խորագրի վերջին նյութերը