Լրահոս

10.12.2012 18:05


Թունավորումներ

Թունավորումներ

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 22։32-ին, տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Հովունի գյուղի բնակիչուհիներ` 1975թ. ծնված Ա. Հակոբյանը  և 1981թ. ծնված Ս. Ղանդիլյանը:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

  ***

Դեկտեմբերի 8-ին՝  ժամը 17։58-ին, տեղեկություն է ստացվել,  որ դեղորայքային թունավորման նախանշաններով Լոռու Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 413-րդ բնակարանի բնակչուհի` 1985թ. ծնված Ն. Ջավալյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 ***

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20։18-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 38-րդ փողոցի թիվ 24 տան բնակիչուհիներ` 1988թ. ծնված Լ. Գասպարյանը և 1961թ. ծնված Հ. Գրիգորյանը շմոլ գազից թունավորման նախանշաններով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը