Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ժորժ Կոլոմբիեին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Ժորժ Կոլոմբիեին:
Համազեկուցողների այցի նպատակն է ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից առաջ դիտարկել Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609,1620 և 1643 բանաձևերի կատարման ընթացքը:
Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրախորհրդի հետ Հայաստանի գործակցությունը և ասել. «Կարծում եմ, այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ մեր երկիրը պատրաստ է կատարել ստանձնած պարտավորությունները»:
Երկուստեք նշվել է առկա խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ կողմերի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Զրուցակիցները կարևորել են գրանցված առաջընթացը: Համազեկուցողները ողջունել են համաներման գործընթացի վերաբերյալ երկրի ղեկավարի նախաձեռնությունը: Նրանք նաև հետաքրքրվել են համաներում հայտարարելու ընթացակարգով, անդրադարձել ժամկետներին և ընդգրկման ծավալներին:
Համազեկուցողները նշել են, որ իրենց դիտարկումները կներկայացնեն ԵԽԽՎ առաջիկա լիագումար նիստին: