Աշխարհ

10.12.2012 10:42


Սահակաշվիլիի նոր հրամանագրով հնարավոր է՝ Իվանիշվիլին զրկվի վարչապետի պաշտոնից

Սահակաշվիլիի նոր հրամանագրով հնարավոր է՝ Իվանիշվիլին  զրկվի վարչապետի պաշտոնից

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նորընտիր վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին առանձնազրույցի է հրավիրել, սակայն նա մերժել է այդ հանդիպման առաջարկը։ Սահակաշվիլին ցանկանում է, որ հարթեն իրենց տարաձայնությունները, իսկ Իվանիշվիլին այդպիսի  անհրաժեշտություն չի տեսնում։ Իսկ նրանց միջև նոր խնդիր է ծագել։ Սահակաշվիլին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի երկքաղաքացին չի կարող Վրաստանի պետական բարձր պաշտոնյա լինել։ Ինչպես հայտնի է, Իվանիշվիլին դիմել էր դատարան, որպեսզի իրեն Վրաստանի քաղաքացիություն տային։ Վրաստանի օրենսդրությամբ՝ Ֆրանսիայի քաղաքացիությունը Իվանիշվիլիի վարչապետ լինելու համար խոչընդոտ չէր։ Իվանիշվիլին Սահակաշվիլիի այս նոր հրամանը որակել է խորամանկ քայլ։

Իվանիշվիլին 2011թ. քաղաքացիությունից զրկվել էր Միխայիլ Սահակաշվիլու հրամանով։ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու պատճառով քաղաքացիությունից զրկվել էր նաև Իվանիշվիլու կինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը