Աշխարհ

10.12.2012 10:21


Իրանը գործարկել է «YouTube»-ի սեփական տարբերակը

Իրանը գործարկել է «YouTube»-ի սեփական տարբերակը

«Ասոշիեյթեդ փրես»–ը տեղեկացնում է, որ Իրանը գործարկել է «YouTube» վիդեոհոսթինգի սեփական տարբերակը:
Սակայն արևմտյան փորձագետների համոզմամբ՝ համացանցային նոր ռեսուրսը ցանկալի արդյունք չի տա, քանի որ այն գտնվելու է պետական խիստ գրաքննության տակ։ Ըստ Իրանի պետական հեռուստատեսության՝ նոր կայքի ստեղծման նպատակը իսլամական մշակույթն ու արվեստը հանրաճանաչ դարձնելն է: 
Հիշեցնենք, որ Իրանում արգելափակված են «Facebook», «Twitter» և «YouTube» ռեսուրսները՝ «Իրանի ներքին կյանքին միջամտելու արևմտյան բլոգերների նկրտումները կանխելու համար»։

Այս խորագրի վերջին նյութերը