Լրահոս

10.12.2012 09:36


Բաց նամակ ՀՀ նախագահին

Բաց նամակ ՀՀ նախագահին

Մեկ, երկու, երեք, չորս, հինգ..... հինգ ամիս..... Մատիկները ծալելով՝ 4-ամյա թոռնուհիս`Վարսենիկ Այվազյանը ,հաշվում է, թե ինչքան մնաց Հայրիկի վերադարձին, ում նա երբեք չի տեսել ճաղերից այս կողմ: Սակայն նա դեռ չգիտի, որ երկար է սպասելու..... Ինչպես բացատրեմ թոռնուհուս, որ բալիկ ջան, մեր Հանրա-պետության փտած արդարադատության համակագի շնորհիվ է, որ Հայրիկիդ ևս 12-տարի չես տեսնելու ճաղերից այս կողմ: Ինչպես բացատրեմ, որ բազմիցս դիմել   եմ ՀՀ իրավասու բոլոր ատյաններին, այդ թվում նաև ՀՀ  Նախագահին` Պարոն Սերժ Սարգսյանինով նաև ՀՀ փտած արդարադատության խորհրդի Նախագահն է:
      Մեծարգո Պարոն Նախագահ,
Միթե Ձեզ բնավ չի հետաքրքրում ՀՀ հասարակ քաղաքացիների ճակատագիրը, այն քաղաքացիների` ովքեր «հավատացի'ն, որ փոխե'ք»: 
Ես` Վարսենիկ Այվազյանս, բնակվում եմ ք. Աբովյանի, երիտասարդական փող.18/38բն. վարձով, առողջություն էլ չունեմ, չեմ կարողանում աշխատել, ամուսինս մահացավ, երբ Արմանս արդեն բանտում էր, գոյատեվում ենք 21 500դր. նպաստի շնորհիվ: Տանս միակ հենարանը տղաս է`Արման Այվազյանը, ով 24.03.2006թ-ից իր կողմից կատարած հանցագործության համար ազատազրկվել էր 7-տարի ժամանակով և իր պատիժն էր կրումքկհ-ում: 11.10.2010թ. ք. Արտաշատի ոստիկանության բաժնի քր. հետախուզության 4 աշխատակից «Վանաձոր» քկհ-ից առևանգում են որդուս և բերման են ենթարկում վերը նշված ոստիկանության բաժին: 14.10.2010թ. Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կ.Ե.Մելքոնյանի կողմից ապօրինի ձերբակալվում և նոր շինծու մեղադրանք է առաջադրվում( ՀՀ քր.օր-ի 34-266 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով և 38-215 հոդ. 2-րդ մասով), ինչը ի սկզբանե նաև խոստովանել էր անձամբ քննիչ Կ. Ե. Մելքոնյանը ասելով, որ եթե իր ձեռքում լիներ` քր.գործը միանշանակ կկարճեր, բայց վերադասները չեն թողնում, և ավելին՝ առաջարկում են, որ տղաս` Արման Այվազյանը, ընտրություն կատարի և ընտրի վատի և վատագույնի միջև, այսինքն իրեն մեղավոր ճանաչելով` 34-266 հոդ. կփոխվի և կդառնա 34-268 հոդ.3-րդ մաս, ինչը ավելի քիչ պատիժ է սահմանում, սակայն որդիս չի գնում այդ շինծու գործարքին: 21.07.2011թ. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավա-սության դատարանը` նախագահող Թ. Պողոսյանի գլխավորությամբ, ուղղորդվելով մեղադրական ուղղվածությամբ և խախտելով ՀՀ քր.դատ.օր-ի 17-18-րդ ,25-րդ, 35հոդ. 2-րդ մասի,127-րդ, 265-րդ, 353 հոդ. 1-ին մասի 1-ին կետի, 358-րդ, 365հոդ. 2-րդ մասի, 366հոդ. 2-րդ մասի, 394-398-րդ հոդվածների և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, ավելի շուտ իրականացրեց շինծու մեղադրանքի հաստատումը իրականացնող նոտարի դեր, քան արդարություն իրականացնող մարմին: Դատարանը առաջնորդվելով շինծու մեղադրանքի պարտադիր հաստատման նախախնամությամբ գտնվեց անհետևողական, անարդարացի, շինծու մեղավորության ճանաչման հրապարակողը այն էլ     «Հանուն Հայաստանի Հանրապետության» և դատապարտելով 12-տարի ազատազրկման (ԱՎԴ 2/0010/01/11 դատավճռով): Նույն կերպ վարվեցին նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարանները, բայց վերաքննիչ դատարանն գոնե արձանագրեց, որ խախտվել են ՀՀ քր.դատ.օր-ի 365 հոդվածի և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները: Այս անօրինականությունների մասին բազմաթիվ դիմումներով տեղեկացրել եմ` Ձեզ, ԱԺ Նախագահին,Վարչապետին, Գլխավոր դատախազին, Արդարադատության նախարարին, ԱԱԾ-ի տնօրենին, Ալիկ Սարգսյանին, բոլորն էլ`անարդյունք:

     Մեծարգո Պարոն Նախագահ, ապավինում եմ Ձեր արդարամտությանը, խղճին և խնդրում եմ Ձեզ վերականգնեք արդարությունն ու դատարանի առաջ կանգնեցրեք թիվ 27120010/1 շինծու քր.գործի պատվիրատուներին:
 Հարգանքներով`  Անմեղ դատապարտվածի մայր Վարսենիկ Այվազյան

Այս խորագրի վերջին նյութերը