Լրահոս

19.01.2011 15:36


Արմեն Աշոտյանն ընտրվել է Բժշկական համալսարանի խորհրդի նախագահ

 Այսօր Երևանի Մ. Հերացու անվան  պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել կառավարման  խորհրդի անդրանիկ նիստը, որին  մասնակցել է խորհրդի 31 անդամից 29-ը: Փակ գաղտնի քվեարկությամբ 28 կողմ ձայնով (մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել), խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Խորհուրդը' Ա. Աշոտյանի նախագահությամբ, լսել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության 2010 թվականի հաշվետվությունը, ինչպես նաև հաստատել բուհի 2011թվականի բյուջեն:

Այս խորագրի վերջին նյութերը