Սկսվել է հյուսիսային երկնքի ամենաառատ ասուպային հոսքը
Այս օրերին դիտվում է տարվա ամենաառատ ասուպային հոսքերից վերջինը` Գեմինիդների հոսքը: Այն սովորաբար դիտվում է դեկտեմբերի 6-18-ին, իսկ իր առավելագույն փուլում կլինի դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ժամում 50-80 ասուպ: Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքում ամենաառատն է. առավելագույն փուլում երբեմն հնարավոր է դիտել ավելի քան 100 ասուպ մեկ ժամում, իսկ գիշերվա ամենահարմար ժամին` 2-ի և 3-ի միջև, ասուպների ինտենսիվությունը կհասնի 120-160-ի, ինչպես եղել է վերջին տարիներին:
Գեմինիդների ասուպային հոսքն առաջին անգամ դիտել են ուղիղ 150 տարի առաջ՝ 1862թ.: Նրա կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ, Կաստոր աստղի մոտ, Օրիոնի համաստեղությունից ոչ հեռու: Ասուպների արագությունները մոտ 35 կմ/վ են, և նրանք սովորաբար այրվում են Երկրի մակերևույթից մոտ 38 կմ բարձրության վրա: Հետաքրքիր է, որ Գեմինիդների ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաեթոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են: Այս պատճառով դրանք ավելի կարծր են, և հետևաբար ասուպներն ավելի պայծառ են գիշերային երկնքում: Բարեբախտաբար, այս անգամ ասուպային հոսքի առավելագույն փուլը տեղի կունենա հենց Նորալուսնի ժամանակ, ինչի շնորհիվ տեսանելիությունն ավելի լավը կլինի:
Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Հայկական աստղագիտական ընկերություն
Սկսվել է հյուսիսային երկնքի ամենաառատ ասուպային հոսքը
Այս օրերին դիտվում է տարվա ամենաառատ ասուպային հոսքերից վերջինը` Գեմինիդների հոսքը: Այն սովորաբար դիտվում է դեկտեմբերի 6-18-ին, իսկ իր առավելագույն փուլում կլինի դեկտեմբերի 13-14-ի գիշերը` ժամում 50-80 ասուպ: Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքում ամենաառատն է. առավելագույն փուլում երբեմն հնարավոր է դիտել ավելի քան 100 ասուպ մեկ ժամում, իսկ գիշերվա ամենահարմար ժամին` 2-ի և 3-ի միջև, ասուպների ինտենսիվությունը կհասնի 120-160-ի, ինչպես եղել է վերջին տարիներին:
Գեմինիդների ասուպային հոսքն առաջին անգամ դիտել են ուղիղ 150 տարի առաջ՝ 1862թ.: Նրա կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ, Կաստոր աստղի մոտ, Օրիոնի համաստեղությունից ոչ հեռու: Ասուպների արագությունները մոտ 35 կմ/վ են, և նրանք սովորաբար այրվում են Երկրի մակերևույթից մոտ 38 կմ բարձրության վրա: Հետաքրքիր է, որ Գեմինիդների ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաեթոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են: Այս պատճառով դրանք ավելի կարծր են, և հետևաբար ասուպներն ավելի պայծառ են գիշերային երկնքում: Բարեբախտաբար, այս անգամ ասուպային հոսքի առավելագույն փուլը տեղի կունենա հենց Նորալուսնի ժամանակ, ինչի շնորհիվ տեսանելիությունն ավելի լավը կլինի:
Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:
Հայկական աստղագիտական ընկերություն