Եգիպտոսի ընդդիմությունը հայտարարել է երկրի հյուսիսում գտնվող Ալեքսանդրիա մարզը «իսլամիստների վարչակարգից» անկախացնելու մասին:
Երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիի մեծաթիվ հակառակորդներ գրավել են տեղական ինքնակառավարման վարչական շենքը՝ հայտարարելով իրենց ինքնիշխանության մասին։ Դրանից անմիջապես հետո կողմերի միջև արյունալի բախումներ են սկսվել: Օգտագործվել է հրազենային և սառը զենք։: Ոստիկանության միջամտությամբ՝ ընդդիմադիրներին դուրս են վռնդել վարչության շենքից:
Ավելի վաղ իրենց «իսլամիստներից ազատ» էին հայտարարվել Կահիրեի հյուսիսում գտնվող մի շարք քաղաքներ:
Եգիպտոսում կրկին անհանգիստ է