ՍԻՄ–ը պահանջում է դադարեցնել Բրիտանական խորհրդի գործունեությունը
«Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ասել է, որ կուսակցությունը պահանջում է Հայաստանում դադարեցնել Բրիտանական խորհրդի գործունեությունը։
Նա նշել է, որ Բրիտանական խորհուրդն աջակցում է դավաճանական ծրագրին, որը կոչվում է ադրբեջանական ֆիլմերի փառատոն, ինչպես նաև վերջին շրջանում Ծաղկաձորում հատուկ սեմինար էր կազմակերպել սեռական փոքրամասնությունների վերաբերյալ, թե ինչպես պետք է վերաբերվել վերաբերվել նրանց, ներկայացնել, քարոզել և պաշտպանել նրանց իրավունքները ՀՀ մամուլում։
Նա նաև դիմել է ԱԱԾ-ին, մշակույթի նախարարությանը և ԱԽՔ-ին՝ պահանջելով կասեցնել օտարամուտ երևույթները։