Լրահոս

07.12.2012 17:04


«Հակահարված» art խումբը կոչ է անում բոլորին դեկտեմբերի 10-ին, դուրս գալ փողոց

«Հակահարված» art խումբը  կոչ է անում բոլորին դեկտեմբերի 10-ին, դուրս գալ փողոց

Այսօր ևս մեկ անգամ իշխանությունները ապացուցեցին, որ չեն հրաժարվել քաղաքացիներին ճնշելու, իրենց իշխանությունը բռնությունների ու հալածնքների միջոցով պահելու հակաժողովրդական գործունեությունից:  Մանսնավորապես՝  07.12.12-ին ռեժիմի պատժիչ մեքենա հանդիսացող ոստիկանությունը խոչընդոտեց «Հակահարված» art խմբի հերթական ակցիան և խմբի երեք երիտասարդներին ապօրինաբար բերման ենթարկեց ու շուրջ երկու ժամ՝ խախտելով նրանց իրավունքները պահեցոստիկանության բաժնում:

Այսպիսով՝  իշխանության եկած հանցագործները փորձում են զրկել մեզ ազատ խոսքի իրավունքից, ճնշել ձերբակալությունների ու բռնությունների միջոցով:

Մենք չենք գնում բռնությունների, բայց չենք հանդուրժի բռնություն մեր նկատմամբ:

«Հակահարված»  art խումբը կոչ է անում բոլորին դեկտեմբերի 10-ին, ժամը13:00-ին դուրս գալ փողոց և մասնակցել Ազատության հրապարակից մեկնարկելիք մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթին:

Ցույց տանք մեր անհնազանդությունը, հակահարված տանք ռեժիմին:

«Հակահարված» art խումբ

 

Այս խորագրի վերջին նյութերը