Հասարակական կազմակերպություններն օրենքի հստակեցում են պահանջում
Այսօր ասուլիսում Մերի Խաչատրյանը, ներկայացնելով «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ–ն, նշել է, որ իրենց կազմակերպությունը առաջին անգամ դեռևս 2008թ. է բախվել հասարակական կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածին, երբ դատական ատյաններում վեր է հանել 33 000 կենսաթոշակառուների շահերի պաշտպանության հարցը: Այդ ժամանակ 7 թոշակառու դիմել էր ՀԿ–ի օգնությանը, սակայն երբ իրենք դիմել են դատարան, մերժում են ստացել ոչ պատշաճ հայցվոր լինելու հիմնավորմամբ։
Հասարակական կազմակերպություններին գործադիր կառավարման համակարգում ընդունված իրավական դատական կարգով օրենքի կետերը վիճարկելու հնարավորություն տրված չէ: Նրանք ցանկանում են այնպիսի հստակեցված օրենք ստանալ, որով կարող են իրենց ծառայությունը մատուցել դրա կարիքն ունեցող անձանց, այսինքն պաշտպանել հանրային շահերը:
Ըստ «Նոյյան տապանի» մեկ այլ հյուրի՝ «Սպիտակի հելսինկյան խմբի» իրավաբան Արթուր Հարությունյանի՝ խդիրն առկա է 2008թ.-ից, սակայն մինչ այժմ պետությունն այս անորոշությունը վերացնելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկել:
Նույն հարցի վերաբերյալ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը նշել է, որ ոչ մեկի իրավունքները իր կամքին հակառակ որևէ մեկը պաշտպանելու իրավունք չունի, իսկ ով էլ որ պաշտպանում է, պետք է ունենա լիազորագիր։ Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ դատարան դիմելու իրավունք ունի, երբ խախտվել են իր իրավունքները, իսկ հասարակական կազմակերպությունները որևէ դեպքում չեն կարող ավելի շատ իրավունքներ ունենալ, քան անհատը, քաղաքացին: