Հեղուկ վառելիքի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերությունը, արձագանքելով մեր հրապարակմանը (տե՛ս http://7or.am/am/news/view/43931/), հերքում է ուղարկել։
Հիշեցնենք, որ մեր ունեցած տեղեկություններով՝ «Ֆլեշից» մատակարարվող դիզվառելիքը դպրոցի վառարաններում օգտագործելու հեռևանքով Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղի դպրոցականները և ուսուցիչները թունավորվել էին։
««Ֆլեշ» ընկերությունը տվյալ գյուղին չի մատակարարել դիզվառելիք, ինչը թերևս կհաստատի գյուղապետն ինքը: «Ֆլեշ» ընկերությունը ներմուծում է միայն որակյալ վառելիք, քանի որ բարի համբավը նրա համար ամենաթանկ կապիտալն է»,– մասնավորապես նշված է այդ կազմակերպության անունից ուղարկված էլեկտրոնային հաղորդագրության մեջ:
Սերժ և Տիգրան Սարգսյանների մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշից» նաև տեղեկացրել են, որ իրենք պարզել են, թե ով է անորակ դիզվառելիքի իրական մատակակարը, սակայն ելնելով էթիկայի կանոններից, չեն ուզում անուններ տալ՝ լրագրողներիս առաջարկելով դա անել։
Խմբ. կողմից– Ելնելով ՀՀ օրենսդրության պահանջներից, մենք տպագրում ենք «Ֆլեշի» հերքումը, սակայն ոչ ամբողջությամբ, քանզի բուն հոդվածի առարկային անդրադառնալուց զատ, «Ֆլեշի» հերքման մեջ նաև որակումներ կային «7 օրի» հասցեին։ Նույն օրենսդրությունը մեզ իրավունք է տալիս նմանատիպ ձևակերպումները հերքման տեքստից դուրս թողնել։
Տիգրան Սարգսյանից «դեղին մամուլ» որակումը լսած ու լրատվական դաշտի հետ շփվող «Ֆլեշի» համապատասխան աշխատակիցներին խորհուրդ կտայինք նախ ճշտել, թե ինչ է նշանակում «դեղին մամուլ», ապա նոր միայն պիտակավորել այս կամ այն լրատվամիջոցին։ Եթե ցանկություն կլինի, ապա մենք պատրաստ ենք Տիգրան Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանի շնորհիվ առանց մրցույթի դիզվառելիքի մատակարարման տենդերներ շահող «Ֆլեշի» աշխատակազմի համար լիկբեզ կազմակերպել ու բացատրել, թե որն է «դեղին մամուլը», որտեղից է առաջացել այդ ձևակերպումը և երբ այն կարելի է օգտագործել։ Եթե մի բան ասվում է առանց իմաստը հասկանալու, ապա դա այլ բանի մասին է վկայում։
«Ֆլեշ»–ից հերքում են