Լրահոս

07.12.2012 12:41


Հաստատվել է ՀՀ փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի հաշվետվությունը

Հաստատվել է ՀՀ փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման դեմ պայքարի հաշվետվությունը

Դեկտեմբերի 3-ին Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 40-րդ լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատման հերթական «Առաջընթացի հաշվետվությունը»:

Հաստատված հաշվետվությունն արձանագրում է ոլորտում ՀՀ առաջընթացը, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.

- Ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերի նախագծերը, ընդունման դեպքում, ապահովելու են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգում առկա իրավական բացերի կարգավորումը, մասնավորապես՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի, ինչպես նաև ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման հասկացությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

- Վճռաբեկ դատարանի կողմից 2011 թ.-ին ընդունված որոշումը հնարավոր է դարձնում փողերի լվացման հանցակազմով դատավճիռների կայացումը` առանց նախորդող հանցագործության համար նախկինում կամ միաժամանակյա դատավճռի անհրաժեշտության:

- Երկիրն արդյունավետորեն համակարգում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվությունների տրամադրումը, ինչպես նաև առաջընթաց է արձանագրել փողերի լվացման հանցակազմով գործերի քննության հարցում:

Հաշվետվությունում կարևոր առաջընթացների թվում հիշատակվում են նաև 2013-2015 թթ.-ի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ազգային ռազմավարության ընդունումը, հաշվետվություն տրամադրող անձանց, իրավապահ և վերահսկող մարմինների, ինչպես նաև ֆինանսական հետախուզության մարմնի համար կազմակերպված դասընթացների ուղղությամբ և համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ քայլերը:

Համաձայն հանձնախմբի ընթացակարգերի` երկիրը հաջորդ հաշվետվությունը կներկայացնի երկու տարի անց:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն 

Այս խորագրի վերջին նյութերը