Տաքսու վարորդը տիրացել էր ուղևորների գումարին և իրերին
Օրերս ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 1-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում կորցրել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, քաղաքացին իր բջջային հեռախոսն ու կնոջ մոր պայուսակը, որի մեջ եղել է ոսկյա ժամացույց, ոսկյա 2 մատանի, 63 000 դրամ, 50 եվրո, ռուսական մետաղադրամներ, բանալի, անձնագիր և շպարման պարագաներ, մոռացել և թողել է «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում:
Ոստիկանները պարզել են նաև, որ տաքսու վարորդը՝ 1951թ. ծնված Գառնիկ Է.-ն, հեռանալով նշված վայրից` ապօրինի կերպով տիրացել է նշված գումարին և իրերին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 00։50-ին, տաքսու վարորդը ներկայացել է բաժին, խոստովանել իր կողմից կատարած արարքն ու Նուբարաշենի խճուղում գտնվող ռեստորանի ցանկապատի միջից ներկայացրել իր կողմից պահված գողոնը:
Տաքսու վարորդը տիրացել էր ուղևորների գումարին և իրերին