-Արդեն ակնհայտ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի նախագահական ընտրություններում։ Կարո՞ղ ենք այդ քայլով ազդարարել նոր գործընթացների մեկնարկը ներքաղաքական դաշտում։
-Բնականաբար, ես կիսում եմ այդ կարծիքը։ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտում այն ֆիգուրն է, որի այս կամ այն քայլը, այն էլ այսքան լուրջ, արդեն իսկ Հայաստանում կփոխի քաղաքական մթնոլորտը։ Կսկսվեն վերադասավորումներ, կսկսվեն այնպիսի գործընթացներ, որոնց մասին շատերը մեկ–երկու ամիս առաջ նույնիսկ կարող էին չմտածել։ Գագիկ Ծառուկյանի առաջադրվելը արմատապես փոխելու է իրավիճակը քաղաքական դաշտում։
-Հանրապետականները շարունակում են հայտարարել, որ ընտրություններում միակ ֆավորիտը Սերժ Սարգսյանն է։ Դա հասկանալի է, ՀՀԿ–ի պարագայում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Սակայն եթե ելնենք հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ստեղծված իրավիճակից, ինչպիսի՞ պատկեր ենք ստանում։
-Հանրապետականների նման հայտարարությունները պետք չէ մեկնաբանել։ Նրանք ասում են այն, ինչն իրենց համար ցանկալի է։ Սակայն Սերժ Սարգսյանի իրական վարկանիշը հազիվ 10 տոկոս է, այն էլ հաշվի առնելով վարչական ռեսուրսի գործի դնումը։ Սակայն կա կարևոր մեկ հանգամանք. Գագիկ Ծառուկյանի առաջադրմամբ և քաղաքական դաշտի համախմբման դեպքում իրավիճակը կտրուկ փոխվելու է հենց նույն այդ վարչական ռեսուրսների առումով։ Եթե մինչև հիմա նրանք մտածում էին, որ վարչական ռեսուրսները հեշտությամբ կօգտագործվեն, ընտրակեղծիքների մեխանիզմը հեշտությամբ գործի կդրվի, ապա լուրջ և ուժեղ թեկնածուի առաջադրմամբ այդ ամենը փլուզվելու է։ Եվ դա գիտակցում են նաև հանրապետականները...
-Այսինքն՝ չեք բացառում, որ իշխանության ձայների մասը կանցնի Գագիկ Ծառուկյանին։
-Ոչ թե չեմ բացառում, այլ հենց այդպես էլ լինելու է...
Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել քիչ հետո։
Գեղամ Նազարյան
Հարցազրույց քաղաքագետ Գեղամ Նազարյանի հետ