Լրահոս

06.12.2012 12:19


Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա և ԱՄՆ

Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա և ԱՄՆ

Դեկտեմբերի 6-14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 
Այս մասին հայտնեցին կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կմասնակցի «Commerzbank»-ի կենտրոնակայանում կայանալիք գործարար համաժողովին և հանդիպում կունենա «Commerzbank»-ի ղեկավարության հետ:

ԳԴՀ այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը երկրամասի ղեկավարության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Ֆրանկֆուրտի հայ համայնքի հետ: Կառավարության ղեկավարը կմասնակցի նաև «Gutenberg» թանգարանում կազմակերպվող, հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսին: 

Այս խորագրի վերջին նյութերը