Աշխարհ

06.12.2012 12:15


Վրաստանի խորհրդարանը Մելիք Ռայիսյանին, Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շիկոյանին ճանաչել է որպես քաղբանտարկյալ

Վրաստանի խորհրդարանը Մելիք Ռայիսյանին, Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շիկոյանին ճանաչել է որպես քաղբանտարկյալ

Դեկտեմբերի 5-ին Վրաստանի խորհրդարանը 77 կողմ, 14 դեմ ձայներով ընդունել է որոշումը՝ 190 անձի քաղբանտարկյալ, իսկ 25-ին քաղաքական հալածյալ ճանաչելու մասին որոշումը: Ցանկում ընդգրկվել են քաղաքական, հասրակական այն գործիչները, ովքեր դատապարտվել են Վրաստանի նախկին կառավարության կողմից կամ ստիպված են եղել հեռանալ երկիրից: Այժմ քաղբանտարկյալները կամ ազատ կարձակվեն, կամ էլ նրանց գործերը կվերանայվեն`արդար դատավարության իրավունքի հիման վրա:

Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ երկրի օրենսդիր մարմինը կարող է քննարկել նաև համաներմամբ նրանց բոլորին ազատ արձակելու տարբերակը։

 Քաղհալածյալների թվում է նախկին հայ պատգամավոր Մելիք Ռայիսյանը, ում նկատմամբ քաղաքական հետապնդումներ սկսվեցին այդ տարվա մայիսին, երբ վերջինս անցավ «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի կողմը։ Քաղբանտարկյալ են ճանաչվել նաև Աջարիայի հայ համայնքի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանն ու նրա տեղակալ Ռուբեն Շիկոյանը: Նրանք անցյալ տարվա հունիսին դատապարտվել էին  աղկմահարույց «Էնվեր գործով»՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Նրանց հետ միասին Վրաստանի ու Ռուսաստանի ևս մի քանի քաղաքացների դատապարտել էին 11-14 տարի ազատազրկման:

Իսկ իր  հայանպաստ քաղաքական գործունեության համար 10 տարի ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանի և քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ գտնվող մի շարք անձանց գործերով խորհրդարանը որոշում կկայացնի 10 օրից:

Այս խորագրի վերջին նյութերը